Իսկոյի հրաժարագինը Ռեալի հետ նոր պայմանագրով կկազմի 700 մլն եվրո
Սպորտ«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ:
«AS»-ը հայտնում է որ կողմերն արդեն ամեն ինչի շուրջ համաձայնության են եկել, բայց պաշտոնական հայտարարությունը կարվի Իսպանիայի Սուպերգավաթից հետո:
Սպասվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը 5 տարով կերկարաձգի պայմանագիրը, իսկ հրաժարագինը կկազմի 700 մլն եվրո:
Աղբյուրը նշում է, որ «Ռեալի» ղեկավարությունը որոշել է բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերում ներառել հրաժարագնի մասին կետը: Այսպես, առաջին թիմի ֆուտբոլիստների հրաժարագինը պայմանագրերում 500 մլն եվրոյից պակաս չի կազմի, իսկ «Ռեալ Կաստիլյայի» ֆուտբոլիստներինը՝ 300 մլն եվրոյից ոչ պակաս:
Հիշեցնենք՝ Իսկոն «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից, երբ 30 մլն եվրոյով տեղափոխվեց «Մալագայից»: