«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է, որ Կոուտինյոն չի վաճառվում
Սպորտ«Լիվերպուլը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն անգլիական ակումբից չի հեռանա այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Ցանկանում ենք հստակեցնել իրավիճակը եւ արտահայտել մեր դիրքորոշումը Ֆիլիպե Կոուտինյոյին վաճառելու առթիվ: Ակումբի վերջնական դիրքորոշումն է, որ Կոուտինյոյի տրանսֆերի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ընդունվելու եւ քննարկվելու: Նա մնում է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի խաղացող»,- ասվում է«Լիվերպուլի» կայքում հրապարակված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար վերջին շրջանում մեծ ջանքեր է գործադրում «Բարսելոնան»: Կատալոնական ակումբը պատրաստ է 100 միլիոն եվրոյից ավելի վճարել Կոուտինյոյի համար:
Անգլիայի նախորդ առաջնության 31 հանդիպումներում բրազիլացին խփել է 13 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Նա 2013-ին իտալական «Ինտերից» է տեղափոխվել «Լիվերպուլ»: