Նոր պայմանագրով «Ռեալի» կիսապաշտպանի հրաժարագինը կլինի 700 միլիոն եվրո
ՍպորտՄադրիդի «Ռեալը» և թիմի կիսապաշտպան Իսկոն մոտ են նոր պայմանագիր կնքելուն:
«AS»-ը որոշակի մանրամասներ է ներկայացրել կնքվելիք համաձայնագրից.
Նոր պայմանագրով իսպանացին «արքայական» ակումբում կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ:
Հատկանշական է, ֆուտբոլիստի հրաժարագինը, որն ըստ աղբյուրի՝ կազմելու է 700 միլիոն եվրո:
Իսկոն «Ռեալի» կազմում ընդհանուր առմամբ 192 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 34 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ: