Արսենալը հրաժարվել է Չեմբերլենին վաճառել Չելսիին 25 մլն ֆունտի դիմաց
Սպորտ«Արսենալի» ղեկավարությունը հրաժարվել է վաճառել կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին:
23-ամյա կիսապաշտպանի ծառայութուններով հետաքրքրված է «Չելսին»: Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները 25 մլն ֆունտ են առաջարկել, սակայն մերժում են ստացել, գրում է «Daily Mail»-ը:
Աղբյուրը նշում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» ավելի քան 20 ֆուտբոլիստի է տրամադրել վարձակալությամբ, բայց Արսեն Վենգերը չի խղճում մրցակցին:
«Եթե նայեք ֆուտբոլիստների քանակին, որոնք տրամադրվել են վարձակալությամբ, նրանք կարող են իրենց թույլ տալ որևէ մեկին վերադարձնել: Ես ցավում եմ նրա համար: Բայց ես չեմ խղճում «Չելսիին» այն պատճառով, որ նրանք բավականաչափ ֆուտբոլիստներ չունեն»,- ասել է Վենգերը: