ԱՊԼ. Մարտական ոչ-ոքի Ուոթֆորդ-Լիվերպուլ խաղում
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»:
«Վիկարեյջ Ռոուդ» ստադիոնում կայացած խաղում խփվեց 6 գոլ` 3:3:
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: 8-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ստեֆանո Օկակա Չուկան: 29-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Սադիո Մանեն հավասարեցրեց հաշիվը: Րոպեներ անց տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: Գոլ հեղինակեց Աբդուլայե Դուկուրեն:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը` հաշիվը դարձնելով 2:2: Երկու րոպե անց դիպուկ գտնվեց «մերսիսայդցիների» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը:
Խաղավերջում տանտերերը կարողացան երրորդ գնդակն ուղարկել Սիմոն Մինյոլեի պաշտպանած դարպասը և փրկվեցին պարտությունից:
Նշենք, որ երկրորդ տուրում «Լիվերպուլը» ուժերը կչափի «Կրիստալ Փելասի», իսկ «Ուոթֆորդը»` «Բորնմութի» հետ:
«Ուոթֆորդ»-«Լիվերպուլ»` 3:3
Գոլերը` Չուկա (8), Դուկուրե (32), Բրիտոս (90+3) - Մանե (29), Ֆիրմինո (55, 11 մետրանոց), Սալահ (57)