Օգոստոսի 13-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն
ՀասարակությունՕգոստոսի 13-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38...39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Օգոստոսին 13-ին եւ 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ին՝ շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 12-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +37+39 աստիճան տաքություն: