Մանչեսթեր Սիթին հաղթեց Պրեմիեր լիգայի նորեկին
ՍպորտՊրեմիեր լիգայի մեկնարկային տուրում առաջնության նորեկ «Բրայթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»:
Խաղն ավարտվեց «քաղաքայինների» հաղթանակով` 2:0: Խաղի հաշիվը 70-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն: Րոպեներ անց գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լյուիս Դանքը:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տուրում կհանդիպի «Էվերթոնին», իսկ «Բրայթոնը»` «Լեսթերին»:
«Բրայթոն»-«Մանչեսթեր Սիթի»` 0:2
Գոլը` Ագուերո (70), Դանք (74, ինքնագոլ)