Ռուս զբոսաշրջուհին կոմայի մեջ է ընկել Թուրքիայում հանգստանալիս
ՀասարակությունՌԴ Սուրգուտ քաղաքի 34-ամյա բնակչուհի Կրիստինա Մաքսիմյուկը կոմայի մեջ է ընկել՝ ժամանելով թուրքական Անթալիա նահանգ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է զբոսաշրջուհու քույրը՝ Նադեժդա Գումենյուկը:
Կնոջ խոսքով՝ իրենք Թուրքիա էին ժամանել օգոստոսի 7-ին, և առաջին իսկ օրը Կրիստինայի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել: Այժմ նա գտնվում է տեղի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները կյանքին աջակցող բուժական թերապիա են անցկացնում:
Ինչպես նա նշել է, թուրական ավիաուղիները հրաժարվում են նման հիվանդների տեղափոխել, և իրենք ստիպված են սպասել Ռոսավացիայի պատասխանին, որն էլ բանակցություններ է վարում հյուպատոսության հետ: