Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտություն կրեց Մադրիդի «Ռեալ»-ից:Արմենպրեսիփոխանցմամբ, խաղի առաջին կեսին գոլեր չգրանցվեցին, խաղն ընթացավ հավասար պայքարում: Երկրորդ կեսի սկզբնամասում կատալոնացիների պաշտպան Խերար Պիկեն անփույթ գործեց սեփական տուգանային հրապարակում և դարձավ ինքնագոլի հեղինակ: Այնուամենայնիվ, «Բարսելոնա»-ին հաջողվեց 76-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը. Լուիս Սուարեսի հետ պայքարում մադրիդցիները խախտեցին կանոնները, և նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին:
Քիչ անց իր խոսքն ասաց փոխարինման դուրս եկած Կրիշտիանու Ռոնալդուն, ով 80-րդ րոպեին դարձավ փայլուն գոլի հեղինակ և առաջ մղեց իր թիմին: Գոլը տոնելիս պորտուգալացին հանեց մարզաշապիկը և ստացավ դեղին քարտ: Դրանից մի քանի րոպե անց էլ Ռոնալդուն դիմեց սիմուլյացիայի և ստանալով 2-րդ դեղինը՝ հեռացվեց խաղադաշտից:
Հանդիպման վերջին րոպեին Մարկո Ասենսիոն վերջակետ դրեց հանդիպմանը՝ դառնալով նույնպես գեղեցիկ գոլի հեղինակ:
Թիմերի պատասխան մրցավեճը կկայանա օգոստոսի 16-ին:
Այսպիսով, «Բարսելոնա»-ն նորանշանակ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ իր պաշտոնական առաջին խաղում, այն էլ սուպերկլասիկոյում պարտություն կրեց: