Քննարկվել է Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի փաստաբանների փորձի փոխանակման հնարավորությունը
ՀասարակությունՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն օգոստոսի 11-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի իրավունքի դպրոցի բիզնես իրավունքի դասախոս, դոկտոր Սուրեն Գոմցյանին: Արմենպրեսին փաստաբանների պալատից տեղեկացրին, որ Սուրեն Գոմցյանը ծանոթացել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ընթացակարգին, դասընթացների ծրագրերին:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների հետ փորձի փոխանակման հնարավորությունը, փաստաբանների համար բիզնես իրավունքին առնչվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը: