Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ» Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»


Տավուշցիները գոհ են «Մեղրի և հատապտուղների» փառատոնից

Հասարակություն

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորանի այգում ամենուր զգացվում էր մեղրի ու հատապտուղների բույրը։ 
Արմենպրեսի հաղորդմամբ՝ օգոստոսի 13-ին Բերդում տեղի ունեցավ «Շամշադինի մեղրի և հատապտուղների» փառատոնը։ 
Փառատոնի շրջանակում բազմաթիվ տավուշցիներ իրենց տաղավարներում ներկայացնում էին սեփական արտադրության մեղրը, պատրաստած թխվածքներն ու իրենց ստացած հատապտուղները։ 
Մասնակիցներից մեկը՝ Լորիս Ավագյանը, ով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է, ասաց, որ փառատոնն, ինչպես միշտ, շատ կազմակերպված է անցնում, և իրենք տարեցտարի ավելի շատ փորձ են ձեռք բերում։ 
«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք կազմակերպչական առումով, վաճառքից էլ չենք դժգոհում։ Փառատոնի շրջանակում, արդեն 6 տարի շարունակ, մենք մատուցում ենք ժողովրդին մեր ստեղծած բարիքները, իսկ մեղվաբուծությամբ զբաղվում եմ 25 տարի… Հիմնականում հայաստանցի զբոսաշրջիկներ են այցելում, բայց լինում են նաև օտարազգիներ»,- նշեց մեղվաբույծ Ավագյանը։ 
Նրա պնդմամբ, ներկայացված մեղրերի տարբերությունն ավելի շատ անհատական փորձի, գիտելիքների և հմտությունների արդյունք է։ 
Մեկ այլ մասնակից՝ Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ Լիդա Ծատուրյանն, իր ամուսնու հետ առաջին տարին էր մասնակցում փառատոնին, բայց իրենք արդեն ավելի քան 10 տարի զբաղվում են մեղվաբուծությամբ։ 
«Մենք շատ գոհ ենք մեր աշխատանքից։ Չնայած շատ ժամանակ է պահանջում, բայց սիրով ենք կատարում այն։ Մենք առաջին անգամ ենք մասնակցում, իսկ առհասարակ ստացած բերքը մենք վաճառում ենք Երևան քաղաքում։ Հիմնականում լորենու մեղր ունենք, բայց մեր բնությունը շատ բազմազան է, ամեն տեսակի էլ կա»,- ասաց Լիդա Ծատուրյանը։ 
«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում փառատոնի վերաբերյալ նշեց, որ այդ տարածաշրջանն այնպիսի վիճակում է գտնվում, որ անպայման պետք են որոշակի ալիքներ և խթանիչներ, որպեսզի հնարավոր լինի ապահովել զարգացում։ 
«Շատ կարևոր է մեզ համար, որպեսզի նմանատիպ միջոցառումներով խթանենք մարդկանց այցն այստեղ։ Այդ այցելությունները, ծանոթությունները այստեղ կարող են ծնել տարբեր բիզնեսներ, նախաձեռնություններ, աջակցության ծրագրեր»,- ասաց Չոբանյանը։ 
Նա ընդգծեց, որ տարեցտարի գրանցվում են բովանդակային զարգացումներ՝ տաղավարների թիվն է շատանում, մարդիկ ամեն տարի սկսում են ավելի հետաքրքիր ձևով մասնակցել՝ ձևավորումներ են անում, ավելի ներկայանալի ենք փորձում լինել։ Չոբանյանի խոսքով՝ այս գործը շարունակական է, և ամեն տարի պետք է այս ամենի շուրջ հավաքել տարբեր գործընկերների, ում հետ ավելի հզոր կլինեն։ 
Այս ամենի հետ մեկտեղ 6-րդ «Մեղրի և հատապտուղների» փառատոնին կազմակերպվեցին նաև մրցույթներ, որոնցից ամենահետաքրքիրը մեղրով տորթի մրցույթն էր։ 
Հայկ Չոբանյանն ասաց, որ այսուհետ այդ մրցույթը կդառնա ավանդույթ «Մեղրի և հատապտուղների» փառատոնի համար։ 
Փառատոնի շրջանակներում կային մասնակիցներ, ովքեր իրենց ձեռագործ աշխատանքներ էին ներկայացնում զարդերի, փոքրիկ փայտե քանդակների, տեքստիլի տեսքով։  

Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԱվետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԱյսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով