Բարսելոնան պաշտոնապես հայտարարել է Պաուլինյոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին
ՍպորտԲրազիլիայի ազգային հավաքականի և չինական «Գուանչժոու Էվերգրանդի» կիսապաշտպան Պաուլինյոն կարիերան կշարունակի Իսպանիայում:
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնության է հասել չինական ակումբի հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «կապտանռնագույնները» վճարել են 40 մլն եվրո:
Բրազիլացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի օգոստոսի 17-ին, որից հետո պայմանագիր կկնքի ակումբի հետ և պաշտոնապես կներկայացվի որպես «Բարսելոնայի» խաղացող:
Ըստ կնքվելիք պայմանագրի` Պաուլինյոյի հրաժարագինը կկազմի 120 մլն եվրո: Հիշեցնենք, որ չինական Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում Պաուլինյոն մասնակցել է 20 հանդիպման` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: