Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը
ՀասարակությունԽոսրովի անտառի արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:
Հանգեցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական և Զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները: