Հայաստանից հինգ բռնցքամարտիկ հանդես կգան Մախաչկալայում
ՍպորտՄախաչկալայում կայանալիք միջազգային մրցաշարում Հայաստանը կունենա 5 մասնակից:
Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դաղստանի մայրաքաղաք կմեկնեն Վահե Բադալյանը (52 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Յուրա Դարաբյանը (75 կգ), Հենրիխ Սարգսյանը (91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (52 կգ):
Մախաչկալայում մարզիկները հանդես կգան հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ: