Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է, իսկ եվրոն թուլացել է ավելի քան մեկ դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 16-ին, կազմել է 478.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 616.42 դրամ (նվազել է 0.94 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 560.91 դրամ (նվազել է 1.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.03 դրամ (աճել է է 0.05 դրամ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 259.84 դրամ, ոսկի՝ 19,542.87 դրամ, պլատին՝ 14,646 դրամ։
Օգոստոսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: