Բասկետբոլի հավաքականը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքերը
ՍպորտԲասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 70:93 հաշվով զիջեց Շվեդիայի հավաքականին և նահանջեց 3-րդ հորիզոնական։
Արմենպրեսի փոխանցմամբ`Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին այս տուրում հյուրընկալվելիս 92:74 հաշվով հաղթեց Սլովակիային։
Շվեդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Հայաստանի հավաքականները վաստակել են 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայ բասկետբոլիստները 3-րդ տեղում են։
Օգոստոսի 19-ին Հայաստանը հյուրընկալելու է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին և հաղթանակի դեպքում կնվաճի հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Մուտքն ազատ է: