Վահան Բիչախչյանը առաջին գոլն է խփել «Ժիլինա»-ի կազմում
ՍպորտՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը անդրանիկ գնդակն է խփել նոր ակումբի կազմում:
Արմենպրեսի հաղորդմամբ` Սլովակիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում Բիչախչյանի «Ժիլինա»-ն մրցել է «Դոբրա նիվա»-ի հետ: «Ժիլինա»-ն հաղթել է ոչ ֆուտբոլային հաշվով` 7:0:
Վահան Բիչախչյանը թիմի մեկնարկային կազմում չի եղել, սակայն փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսում և իր առաջին գնդակը խփել նոր թիմի կազմում:
«Ժիլինա»-ի հաջորդ մրցակիցը գավաթի խաղարկությունում «Զավազնա բորուբա»-ն է: