Կառավարությունը հաստատեց սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխելու որոշումը
ՀասարակությունԿառավարության որոշմամբ, 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2017 թվականի սեպտեմբերի 23-ի շաբաթ օրը: Արմենպրեսի փոխանցմամբ, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը նշեց, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: