Ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրեց հրդեհաշիջման 13-րդ թռիչքը
ՀասարակությունՌուսական «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները: Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 17-ին, ժամը 11.39-ին ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ թռիչքը դեպի «Խոսրովի անտառ» արգելոց:
Օգոստոսի 17-ի առավոտյան ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով «Խոսրովի անտառ»-ի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում,որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով: Ժամը 10.00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել է 12-րդ թռիչքը: