Բասկետբոլի հավաքականը դեռ կարող է դուրս գալ հաջորդ փուլ
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի ղեկավարությամբ թիմը կարող է դուրս գալ աշխարհի առաջնության հաջորդ փուլ:
«Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեզ վրա և բավական կոպիտ էր գործում։ Շվեդիան կանոնների 31 խախտում է թույլ տվել այս խաղում։ Նրանք շատ ուժեղ հսկողություն էին սահմանել Բոաթռայթի նկատմամբ: Ցավոք, մենք չդիմացանք այդ ճնշմանը։ Ունեցել ենք գնդակի 19 կորուստ: Շվեդիան հաղթեց և ապահովեց իր տեղը հաջորդ փուլում։ Ամեն ինչ դեռ մեր ձեռքում է, քանի որ վերջին տուրում մենք կարող ենք հաղթել Բոսնիային և նվաճել այս խմբի 2-րդ ուղեգիրը։ Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք Բոսնիային։ Հույս ունեմ, որ հայ երկրպագուները կգան մարզադահլիճ և կաջակցեն մեզ»,- ասել է մարզիչը:
Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին ՊԵԿ-ի (նախկին «Միկա») մարզահամալիրում և կսկսվի 20:00-ին: Մուտքն ազատ է: