7 ախտանիշ դաշտանի ժամանակ, որnնք նորմալ չեն` թեկnւզ դnւք դրանց ընտելացել եք
LifestyleEnterTrain-ը ներկայացնում է դաշտանի 7 ախտանիշ, որոնք նորմալ չեն:
1. Չափազանց առատ արնահոսություն
60 մլ-ից ավելը չափազանց շատ է: Ստույգ կորուստը հաշվել չեք կարողանա: Բայց եթե օրվա ընթացքում օգտագործում եք ավելի քան 5 միջադիր կամ տամպոն, գինեկոլոգի դիմեք: Կարող են հորմոնալ անհավասարակշռություն և առողջական խնդիրներ լինել:
Ավելացնենք հաճախակի հոսքը, միաժամանակ միջադիրի և տամպոնի անհրաժեշտությունը:
2. Ինտենսիվ սպազմներ
Սա անրոմալ չէ: Գինեկոլոգի դիմեք:
3. Արնահոսություն ոչ այդ օրերին
Նորմալ ցիկլը 28-32 օր է տևում: Եթե այն մի քիչ շատ կամ քիչ է, դա նույնպես նորմա է:
Սակայն արյան հոսքը ամսեկանների ընդմիջումներին կամ սեքսից հետո միանշանակ բժշկի գնալու պատճառ է:
4. Արյան մեծ մակարդուկներ
Արյան մեծ մակարդուկը կարող է մնալ արգանդում, արգելափակում և այլ լուրջ հիվանդություններ առաջացնել:
Խոսքը կարող է լինել արգանդային ֆիբհրոիդների մասին: Նշան են նաև առատ արնահոսությունը և սպազմները:
5. Ուժեղ ցավ գոտկատեղում
Կարող է խոսել էնդոմետրիոզի, կիստաների և միոմաների մասին:
6. Ցավոտ արտաթորում
Եթե այս խնդրին բախվել եք բացառապես ամսեկանների ժամանակ, կարող եք էնդոմետրիոզ ունենալ:
7. Ախտանիշերի ցանկացած փոփոխություն
Ցանկացած փոփոխություն բժշկի դիմելու պատճառ է:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը