Ըմբշամարտի հավաքականները մեկնում են աշխարհի առաջնության
ՍպորտՀայաստանի ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականները օգոստոսի 19-ին կմեկնեն Փարիզ, որտեղ կայանալու է 2017 թվականի աշխարհի առաջնությունը:
Արմենպրեսի հաղորդմամբ` հավաքականների գլխավոր մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանը և Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել են մեր ընտրանիների կազմերը: Հայաստանը Ֆրանսիայի մայրաքաղաքում կներկայացնեն ազատ ոճի ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ) և հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Առաջնության մեկնարկային օրը՝ օգոստոսի 21-ին, իրենց մրցելույթները կսկսեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, 85 կգ քաշային Արթուր Շահինյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը և 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը:
Ազատ ոճայինները մրցագորգ դուրս կգան օգոստոսի 25-ին:
Նշենք, որ 2017 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ընթանալու է օգոստոսի 21-26-ը: