«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստների մարզաշապիկների հետևում նրանց անունների փոխարեն գրված կլինի Barcelona, իսկ առջևի հատվածում՝ #TotsSomBarcelona հեշթեգը, որը նշանակում է՝ «Մենք բոլորս Բարսելոնա ենք»:
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջին տուրի հանդիպմանը հատուկ մարզաշապիկով հանդես գալու թույլտվությունը է ստացել Լա լիգայի ղեկավարությունից: Խաղից առաջ էլ թիմերը մեկ րոպե լռությամբ կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը: