Բասկետբոլի Հայաստանի հավաքականն անչափ ցավալի պարտություն կրեց
Սպորտ19 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի ցավալի պարտությունով` 83:66 (25:24, 16:20, 21:21, 4:18): Մեր ընտրանին դուրս մնաց հետագա պայքարից: Հայաստանի ընտրանին 6 տուրից հետո վաստակեց 9 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը:
Առաջին տեղում է Շվեդիայի, իսկ երկորդ տեղում` Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանին:
Նշենք, որ հանդիպումն անցավ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Մարդկանց քանակն էականորեն գերազանցում էր տրւբունաներին: Հանդիսականները կանգնած էին, աստիճաններին նստած:
Հիշեցնենք, որ ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը տանը հաղթել է սլովակներին, այնուհետև պարտության մատնել Շվեդիային, հյուրընկալվելիս պարտվել բոսնիացիներին, արտագնա խաղում հաղթել Սլովակիային և արտագնա խաղում պարտվել Շվեդիային: