Լիգա 1. Մարտական ոչ-ոքի Լիոն-Բորդո խաղում
ՍպորտՖրանսիայի առաջնության 3-րդ տուրում «Լիոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Բորդոյին»:
Արդեն 10-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը բացեց խաղի հաշիվը: 23-րդ րոպեին Քենի Տետեն կրկնապատկեց «Լիոնի» առավելությունը:
41-րդ րոպեին հյուրերի հարձակվող Մալկոմը կրճատեց հաշվի տարբերությունը: 74-րդ րոպեին աչքի ընկավ տանտերերի հարձակվող Բերտրան Տրաորեն` հաշիվը դարձնելով 3:1:
Խաղի վերջնամասում «Բորդոյի» ֆուտբոլիստներ Լուկաս Լերագերի և Մալկոմի գոլերի շնորհիվ հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով:
Այս խաղից հետո «Լիոնը» 7 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Բորդոն» 5 միավորով 6-րդ տեղում է:
«Լիոն»-«Բորդո»` 3:3
Գոլերը` Ֆեկիր (10), Տետե (23), Տրաորե (74) - Մալկոմ (41, 90+1), Լերագեր (88)