Ռուսաստանի Պրեմիեր լիգա. Սպարտակ-Լոկոմոտիվ` 3:4
ՍպորտՌուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Սպարտակի» և «Լոկոմոտիվի» մասնակցությամբ կայացել է մոսկովյան դերբին:
«Կարմիր-սևերը» բացել են խաղի հաշիվը 30-րդ րոպեին, աչքի է ընկել Դենիս Գլուշակովը: Առաջին խաղակեսի վերջնամասում Լուիս Ադրիանոն հաշիվը դարձրել է 2:0: Կոմպենսացված ժամանակում Մասիմո Կարերայի գլխավորած թիմը մնացել է 10 գոլով: Ալեքսանդր Սամեդովը սիմուլյացիայի համար ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Լոկոմոտիվը» կարողացել է շեշտակի հարվածով կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ է դարձել Դմիտրի Բարինովը: 68-րդ րոպեին «երկաթուղայինները» հավասարեցրել են հաշիվը Ալեքսեյ Միրանչուկի գոլի շնորհիվ:
83-րդ րոպեին հաշիվը 2:3 է դարձրել Ալեքսանդր Կոլոմեյցևը, իսկ 90-րդ րոպեին աչքի է ընկել Մանուել Ֆերնանդեշը: Խաղավարտից րոպեներ առաջ «Սպարտակի» հարձակվող Կվինսի Պրոմեսը դարձել է իր թիմի 3-րդ գոլի հեղինակը:
Այս խաղից հետո «Սպարտակը» 8 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Լոկոմոտիվը» 16 միավորով կիսում է 1-2-րդ տեղերը «Զենիթի» հետ:
«Սպարտակ»-«Լոկոմոտիվ»` 3:4
Գոլերը` Գլուշակով (30), Ադրիանո (43), Պրոմես (90) - Բարինով (48), Միրանչուկ (68), Կոլոմեյցև (83), Ֆերնանդեշ (90+1)