Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Սերժ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետն ու հաստ բազուկներով տղաները

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Հրապարակ»-ի լրագրողի հետ զրույցում «անհիմն» է համարել մոտ ապագայում իր պաշտոնանկության մասին լուրերը: Չի բացառվում, որ բազմաթիվ «տանիքներ» ունեցող մարզպետն այս անգամ էլ ջրից չոր դուրս գա: Թերթը նշում է, որ Սահակյանը Սերժ Սարգսյանի սիրելիներից է և Աղվան Հովսեփյանի մտերիմը: Լրագրողը Սահակյանից հետաքրքրվել է՝ ո՞վ է իրեն այդքան ամուր «պահում» անգամ այն դեպքում, երբ մարզպետարանի կալանավորված կրթության բաժնի նախկին պետ Պարգև Համբարձումյանն իր դեմ ցուցմունքներ է տալիս: «Ո՞վ ա ձեզ ասել նման բան, սաղ սուտ ա: Ես մնալու եմ իմ պաշտոնում այնքան, ինչքան որ կորոշի երկրի նախագան»: Սա այն մարզպետն է, որի գործունեության վերաբերյալ սկանդալային տեղեկություններ են հրապարակվել և առ այսօր ոչ միայն քննություն չի տարվել դրանց վերաբերյալ, այլև նրան շարունակում է հովանավորել «երկրի նախագան»: Այդ ի՞նչ անփոխարինելի ծառայություններ է մատուցել պետությանն ու «երկրի նախագա»-ին սույն արարողակարգային մարզպետը, որին կարելի է անել ամեն ինչ և շարունակել վայելել պաշտոնը: Իսկ չարաշահումներից ամենավերջինը ուղղակի աչք է ծակում. ORER.am-ի աղբյուրների փոխանցմամբ`Հյուսիս-հարավ մայրուղու որոշակի հատվածի շինարարության բնականոն ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հիմնել ասֆալտի գործարան և խճաղաց: Շինարարական կազմակերպությունը դիմել է մարզպետին՝ խնդրելով տրամադրել վարձակալական տարածք՝ վերոնշյալ արտադրամասերի համար: Մարզպետը համաձայնվել է տրամադրել տարածք, բայց մի պայմանով՝ շին. կազմակերպությունը տարածքի համար վարձ չի վճարում, բայց շինարարության ավարտից հետո արտադրամասը իր ողջ գույքով դառնում է Սահակյանի սեփականությունը: Այս տեղեկատվության հրապարակումից առաջ մեր լրագրողը ցանկանում է կապ հաստատել Սահակյանի հետ և փորձել ճշտել մարզպետի դիրքորոշումը: «Քեզ ո՞ վ է սովորացրել տենց բաներ զանգես հարցնես»,- միանգամից հոխորտացել է «երկրի նախագա»-ի սիրելի պաշտոնյան: Դիտարկմանը, որ մարզպետը բարձրաձայն և ոչ նորմալ տոնով է խոսում, նույնիսկ մինչև վերջ չի լսել հարցը` ընդհատել է ու ասել. «Քեզ ո՞վ ա տենց դուխ տվել»: Լրագրողի հարցին, թե մարզպետին ո՞վ է նման համարձակություն տվել լրագրողի ու առհասարակ մարդկանց վրա գոռալու` մարզպետը չի պատասխանել և անջատել է հեռախոսն ընդհանրապես: Ահա այսպիսի մակարդակի տեր պաշտոնյաներ ունենք: Չարաշահումների մասին տեղեկատվություն է տարածվում, լրագրողը բարեխղճորեն տեղեկացնում է այդ մասին մարզպետին՝ փորձելով օբյեկտիվ լուսաբանել, սակայն արժանանում է նման վերաբերմունքի: Թերևս այդ ամենում կա նաև մեր մեղավորությունը, որ մինչև վերջ հետամուտ չենք լինում, որ նման անձիք չշարունակեն պաշտոնավարել: Հիմա մի քանի հարցադրում կառավարությանն ու «երկրի նախագա»-ին. * Որևէ վարույթ հարուցվե՞լ է արդյոք Սարգիս Սահակյանի կողմից ասֆալտի գործարանը և խճաղացը պահանջելու դեպքի առնչությամբ: * Ինչու՞ նկատողություն չեք հայտարարում ձեր արարողակարգային մարզպետին և նմանատիպ այլ պաշտոնյաներին, ովքեր գռեհիկ կերպով հոխորտում են օբյեկտիվ լուսաբանում փորձող լրագրողների վրա: * Արդյո՞ք դուք համարում եք, որ պետական պաշտոնյան պանիր է և որքան հնանա և հոտի՝ այնքան համովանում է: Եթե համապատասխան մարմինները չարձագանքեն այս բաց հարցադրումներին՝ մենք դրանք կուղղենք գրավոր՝ պաշտոնապես: Իսկ եթե «երկրի նախագա»-ն կարդում է այս տողերը, ապա թող ինձանից ընդունի մի քանի պարզագույն հորդոր. Երբ հրապարակումներ են լինում այս կամ այն պաշտոնյայի կատարած չարաշահման մասին և մնում են անարձագանք պետական մարմինների կողմից, ավելին, պաշտոնյան շարունակում է նույն ձևով պաշտոնավարել՝ մարդիկ շախմատիստի փոխարեն նախընտրում են հաստ բազուկներով տղաների և կանգնում են նրանց կողքին: Եթե դուք որևէ մեկին վերցնում եք ձեր հովանավորության տակ և մոռանում եք վերահսկել նրա վարքը՝ անկախ նրանից, թե որքան լավ եք շախմատ խաղում՝ մարդիկ կրկին նախընտրում են հաստ բազուկներով տղաների և կանգնում են նրանց կողքին: Իսկ հաստ բազուկներով տղաներին չեզոքացնելու մի եղանակ կա՝ ոլորել կարգազանցների ականջները և մարդկանց պարգևել արդարության զգացողություն... Վարուժան Բաբաջանյան
«Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան