Ըմբիշ Արթուր Շահինյանը հաղթեց առաջին գոտեմարտում. Աշխարհի առաջնություն
ՍպորտՖրանսիայի մայրաքաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Արմենպրեսի հաղորդմամբ` 85 կգ քաշային Արթուր Շահինյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: Նա 8:0 հաշվով պարտության մատնեց կորեացի Փարքին: 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը 2:3 հաշվով պարտվեց եգիպտացի Ղանեմին:
Աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն նաև 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով 1/16 եզրափակիչում կմրցի կուբացի Էռնանդես Ռիոսի հետ, և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որի մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի Սալեհիզադեն։