Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
ՍպորտGoal.com-ը կազմել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Դրանում տեղ է զբաղեցրել նաև Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 28-ամյա ֆուտբոլիստի երկու գոլային փոխանցում էր կատարել «Սուոնսիի» հետ արտագնա խաղում (4:0):
ԱՊԼ, շաբաթվա խորհրդանշական հավաքական
Դարպասապահ. Ջեք Բատլանդ «Սթոք Սիթի»
Պաշտպաններ. Անտոնիո Վալենսիա «Մանչեսթեր Յունայթեդ», Ֆիլ Ջոնս «Մանչեսթեր Յունայթեդ», Հարի Մագեր «Լեսթեր», Մարկոս Ալոնսո «Չելսի»
Կիսապաշտպաններ. Տոմ Կլևերլի «Ուոթֆորդ», Ջեյմս Միլներ «Լիվերպուլ», Սադիո Մանե «Լիվերպուլ», Հենրիխ Մխիթարյան «Մանչեսթեր Յունայթեդ»
Հարձակվողներ. Խեսե «Սթոք Սիթի», Խավիեր Էրնանդես «Վեսթ Հեմ»