Պաշտպանի առաջարկով «Վեոլիա Ջուր» ընկերությունը հիմնանորոգում կիրականացնի
ՀասարակությունՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է դիմում «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ, որտեղ նշվում է, որ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ, և համապատասխան գրություն է ուղարկվել «Վեոլիա Ջուր»: Քննարկման ընթացքում ընկերությունը նշված շենքի բակային կոյուղագիծն ընդգրկել է առաջիկայում նախատեսված պարտադիր հիմնանորոգման ծրագրում: Հարցի քննարկման արդյունքում բազմաբնակարան շենքի նկուղում իրականացվել են կեղտաջրերի մաքրման աշխատանքներ: