Երկրապահ ուխտագնացները Մարտակերտում էին
ՀասարակությունՄարտակերտի բնակչությունն այսօր մեծ ոգեւորությամբ դիմավորեցին ԵԿՄ
վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի
գլխավորած եռասերունդ երկրապահական պատվիրակությանը: Ուխտագնացները
ծաղկադրումներ արեցին Մարտակերտ քաղաքի, Մեծ Շենի, Կոճողոտի, Դրմբոնի,
Մաղավուզի, այլ տարածքների բոլոր հուշարձանների մոտ: Մեծ Շենում, Կառլեն
եւ Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված եկեղեցում նաեւ հոգեւոր
կարգ մատուցվեց՝ ուխտագնացությանը մասնակցող Եզնիկ արքեպիսկոպոս
Պետրոսյանի ձեռամբ: Ամենուր ավագ սերնդի երկրապահներին ուղեկցում էին
պատանի եւ երիտասարդ երկրապահները:
Մարտակերտի վարչակազմի ղեկավար, գեներալ Վլադիկ Խաչատրյանը
մատնանշեց, որ Մանվել Գրիգորյանը էական նշանակություն է ունեցել 1989-
94-ի հաղթամարտում: Վլադիկ Խաչատրյանն անգնհատելի համարեց
Երկրապահի մասնակցությունն անցյալ տարվա ապրիլյան պատերազմին: Պարոն
Խաչատրյանը, սակայն, շատ ու շատ կարեւորում է հենց երկրապահական այս
ուխտագնացությունները՝ ընդգծելով, որ սա սերունդների հայրենասիրական
դաստիարակության բաց դաս է:
Մարտակերտի տարբեր բնակավայրերի բնակիչները գեղեցիկ հուշեր էին
պատմում պատերազմի տարիներից՝ հիշելով, թե ինչպես հենց Մեծ Շենի
խաչմերուկից Մանվել Գրիգորյանի ղեկավարած լեգենդար 5-րդ բրիգադը սկսեց
հետ մղել թուրք ազերուն՝ ազատագրելով տարածաշրջանի բոլոր գյուղերն ու
Մարտակերտ քաղաքը:
Երկրապահ ուխտագնացները մատնանշում էին, որ այս ուխտագնացությունը հնարավորություն է տալիս երեկվա մարտական ընկերներին հանդիպելու, վերապրելու դժվարին, բայց՝ անձնազոհ ու գեղեցիկ օրերը: Երկրապահ ուխտագնացներին ուղեկցող մշակութային խմբերն այսօր համերգային ծրագրեր նվիրեցին Մարտակերտի եւ Ասկերանի բնակչությանն ու զորամասերին:
Վաղը երկրապահ ուխտագնացներին սպասում են Հադրութի եւ մարտունու
բնակիչներն ու իշխանությունները: