Վարդենիսում անչափահաս աղջիկը ինքնասպանության փորձ է արել
ՀասարակությունՎարդենիսում անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է արել: Այսօր՝ օգոստոսի 22-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են: Նշենք, որ աղջիկը փորձել է նետվել շենքի 5-րդ հարկից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով էլ՝ անչափահաս աղջիկը այդ քայլին է դիմել այն պատճառով, որ իր ընկերոջը մաս-մաս մինչեւ 400 000 ՀՀ դրամ գումար է տվել, իսկ վերջինն էլ հրաժարվել է այն վերադարձնել:
Դեպքի հանգամանքները պարզում են, ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: