Ըմբիշ Կարեն Ասլանյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը պարտություն կրեց աշխարհի առաջնությունում:
Արմենպրեսի հաղորդմամբ` 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում: Մրցակիցը կորեացի Հանսու Ռյուն էր: 2015 թվականի աշխարհի փոխչեմպիոնը հաղթեց 2:1 հաշվով:
Ավելի վաղ Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Մաքսիմ Մանուկյանը դուրս էր եկել կիսաեզրափակիչ: