ՀՀ ֆինանսների նախարարը KfW-ի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է հետագա ծրագերը
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն օգոստոսի 22-ին ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են հետագա ծրագրերի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին: