Իրանի քաղաքացին 0.452գ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց է տեղափոխել Հայաստան
1978թվականին ծնված Էսմաիլ Ջաֆարի Էսմատիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ԻԻՀ-ում գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել զգալի չափերով , 0.452գ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց անձնական օգտագործման նպատակով առանց իրացնելու նպատակի մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:
Իրեղեն ապացույց հանդիսացող 0.432գ ափիոն տեսակի թմրանյութը, կնքված ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փաթեթների համար նախատեսված կնիքի դրոշմով կցվել է քրեական գործին:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: