ՉԼ. որակավորման փլեյ օֆ փուլ. Սելթիկը ընդհանուր 8:4 հաշվով հաղթեց Աստանային
ՍպորտՉեմպիոնների լիգայի որակավորման փլեյ օֆ փուլում Ղազախստանի չեմպիոն «Աստանան» ընդունեց շոտլանդական «Սելթիկին»:
26-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց «Սելթիկի» կիսապաշտպան Կրիստոֆեր Աերը: 33-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Սքոթ Սինկլեյրը հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Աստանան» 2 րոպեում 2 գոլ խփեց: 69-րդ րոպեին «Աստանայի» հարձակվող Պատրիկ Տվումասին դարձավ դուբլի հեղինակ` հաշիվը դարձնելով 4:1:
80-րդ րոպեին «Սելթիկը» կարողացավ կրճատել հաշիվը Ժյուլ Նտշանի խփած գոլի շնորհիվ: Խաղավերջում ևս մեկ գոլ խփեց «Սելթիկի» հարձակվող Լի Գրիֆիտսը:
Այսպիսով, երկու խաղերի արդյունքում (8:4) Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլ դուրս եկավ շոտլանդական «Սելթիկը»:
«Աստանա»-«Սելթիկ»` 4:3 (Առաջին հանդիպումը` 0:5)
Գոլերը` Աեր (26, ինքնագոլ), Մուժիկով (48), Տվումասի (49, 69) - Սինկլեյր (33), Նտշան (80), Գրիֆիտս (90)