Բարսելոնան մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպանին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնան» որոշել է բանակցություններ վարել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հետ,- տեղեկացնում է «Marca»-ն:
Ըստ աղբյուրի` «կապտանռնագույնները» հակված են արգենտինացու տրանսֆերը գնելու տարբերակին, քանի որ չեն կարողացել համաձայնության գալ անգլիական «Լիվերպուլի» հետ:
Վերջերս ՊՍԺ-ն վաճառել էր թիմի կիսապաշտպան Բլեզ Մատուիդիի տրանսֆերը Թուրինի «Յուվենտուսին», իսկ այժմ պատրաստ է բաժանվել նաև Դի Մարիայից` հետագայում ֆինանսական fair play-ի հետ կապված խնդիրներից զերծ մնալու համար:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել նաև «Նիսի» կիսապաշտպան Ժան Միշել Սերիի տրանսֆերը: