Լեոն խոշոր հաշվով հաղթել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի մրցաշարի առաջին խաղում
ՍպորտՕգոստոսի 23-ին Լառնակա քաղաքում կայացել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի F խմբի հանդիպումը Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիսի» և Հայաստանի չեմպիոն «Լեո» թիմի միջև,- հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հայկական ակումբը հաղթել է 5:1 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Անդրանիկ Կարապետյան, Հակոբ Դոքմանյանը, Սերգեյ Լոգինովը, դուբլի հեղինակ է դարձել Գարեգին Մաշումյանը:
Ավելի վաղ խմբի առաջին խաղում մոլդովական «Կլասիկ Քիշնևի» և Ուելսի «Ռեքսեմի» հանդիպումն ավարտվել էր մոլդովացիների հաղթանակով՝ 7:4 հաշվով: Հաջորդ տուրում՝ օգոստոսի 24-ին, «Լեոն» կմրցի «Կլասիկ Քիշնևի» հետ: