Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Դավիթ Տոնոյանի հետ դարձանք «մարտական ընկերներ». Արծվիկ Մինասյան
ՀասարակությունՀայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի համար հրդեհաշիջման աշխատանքների հետ կապված քննադատությունը շարժառիթ է հանդիսացել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ասաց, որ չէր կարող Պաշտպանության նախարարության փորձը չբերել արտակարգ իրավիճակների նախարարություն: Արմենպրեսի փոխանցմամբ, հարցին, թե ինչպես է գնահատում իր աշխատանքը՝ նախարարն ասաց. «Ձեզ հետ անկեղծ լինեմ, երկրորդ հրդեհի օջախի գոյացման հետևանքով կար որոշակի կոորդինացման խնդիր, որը գործընկերների՝ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ շատ արագ հաղթահարեցինք: Կար մարզային կառույցների, մասնավոր հատվածի ներգրավվածություն, կամավորների մեծ բանակ, և կար կազմակերպչական խնդիր, ինչը ժամանակ էր պահանջում ցանկացած մարտական գործողության ընթացքում»:
Արձագանքելով՝ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, որ Դավիթ Տոնոյանի հետ դարձել են «մարտական ընկերներ»:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է քաղած դասերը ուսումնասիրի, վերլուծի կատարված աշխատանքները և առաջարկություններ ներկայացնի: