Ռուսական ավտոշարասյունը հումանիտար օգնություն Է հասցրել Դոնեցկ
ՄիջազգայինՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հերթական, թվով չորրորդ ավտոշարասյունը հոկտեմբերի 31-ին հումանիտար օգնություն Է հասցրել Դոնեցկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Շուրջ 50 բեռնատարներ բերել են մոտավորապես 500 տոննա ընդհանուր քաշով սննդամթերք ու շինանյութեր: Եվս մեկ ավտոշարասյուն ընթանում Է դեպի Լուգանսկ. այն նույնպես փոխադրում Է 500 տոննա համանման հումանիտար բեռներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ-ի ԱԻՆ-ի փոխղեկավար Վլադիմիր Ստեպանովը, ընդամենը շաբաթվա ընթացքում նախարարության ավտոշարասյուները պլանավորում են Լուգանսկի եւ Դոնեցկի մարզեր տեղափոխել մինչեւ 300 տոննա հումանիտար օգնություն:
Առաջին երեք ավտոշարասյուները Դոնեցկ եւ Լուգանսկ են հասցրել ընդհանուր առմամբ 6 հազար տոննա բեռներ՝ սննդամթերք, այդ թվում՝ ձավարեղեն ու պահածոներ, ինչպս նաեւ դեղորայք, գեներատորներ, տաք հագուստ, շշալցված ջուր: