Ակցիզային հարկի փոխհատուցման համար սահմանվում է 3 օր
ՏնտեսությունՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանեց հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը:
Դրանով կարգավորվում են վերոնշյալ գումարները փոխհատուցելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: «Արդյունքում ակնկալվում է կարգավորել այդ գործընթացն իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես գումարների փոխհատուցման համար սահմանվել է 3 օր»,- ասաց Ջանջուղազյանը: