Ադրբեջանցիները չեն ցանկանում հանդիպել Հենրիխ Մխիթարյանին Չեմպիոնների լիգայում
ՍպորտՉեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանն անդրադառնալիս ադրբեջանական «Haqqin.az»-ը գրել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «կարմիր սատանաների» կազմում հանդես եկող հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Վիճակահանության մասին գրելիս կարելի է առանձնացնել «Մանչեսթեր Յունայթեդին», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը: Եթե «Ղարաբաղն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվեն նույն խմբում, ապա դժվար թե Մխիթարյանը կարողանա խաղալ Բաքվում:
Երկու տարի առաջ հայ ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել Բաքվում «Գաբալայի» հետ հանդիպմանը: Քաղաքական հարցերից զերծ մնալու համար ավելի լավ կլիներ, որ վիճակահանությունը ՄՅՈւ-ին և «Ղարաբաղին» տարբեր խմբերում ընդգրկեր:
Բացի այդ, եթե «Ղարաբաղը» գոլեր բաց թողնի Չեմպիոնների լիգայում, ապա այդ գոլերը թող լինեն Մեսսիից և Նեյմարից, այլ ոչ թե Մխիթարյանից»,- գրված է կայքում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին: