Հնդիկ դեռահասը կտրել է սիրելիի ձեռքը՝ ժամադրության գնալու առաջարկը մերժելու համար (ֆոտո)
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Հնդկաստանի Ուտտար Փրադեշ նահանգում 15-ամյա աղջիկը զրկվել է դաստակից, քանի որ հրաժարվել է ժամադրության գնալ 19-ամյա Վինոդ Չուրազիայի հետ: Այս մասին հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ երիտասարդը թուրը ձեռքին շուկա է գնացել, որտեղ եղել է նաեւ աղջիկը՝ եղբոր հետ: Վինոդը երկար ժամանակ դպրոցական աղջկան համոզել է իր հետ ժամադրության գնալ: Մերժում ստանալով՝ նա զայրացել ու կտրել է նրա դաստակը, հետո շարունակել վնասվածքներ հասցնել աղջկան: Վինոդին ձերբակալել են:
15-ամյա աղջկան ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել. նա շատ արյուն է կորցրել: Պարզվել է, որ Վինոդը երկար ժամանակ հետապնդել է աղջկան: Ոստիկանները սպասում են, որպեսզի աղջկա վիճակը կայունանա, եւ նա կարողանա ցուցմունք տալ:

