Երեւան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Ֆորդն» ու «ՎԱԶ-21099»-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր (Ֆոտո)
ՀասարակությունԵրեւան-Աշտարակ ավտոճանապարհին, այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում «Արարատ Գոլֆ» ակումբի դիմաց բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 35 LQ 293 համարանիշի եւ Ford Ranger մակնիշի 447 OR 61 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է նաեւ, որ Ford-ը պատկանում է «Սանիթեք» ընկերությանը։