Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները շարունակում են վերելքը
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 25-ին, կազմել է 478.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 614.48 դրամ (աճել է 0.94 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 565.34 դրամ (աճել է 0.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.10 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 260.69 դրամ, ոսկի՝ 19,848.38 դրամ, պլատին՝ 15,044.12 դրամ։
Օգոստոսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: