Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը և 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ՝ 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 3-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն: Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 1-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, նոյեմբերի 2-ին' +11, նոյեմբերի 3-ին'+6, նոյեմբերի 4-5-ին' +5 աստիճան: