ԲՀԿ-ում պաթոսի պակաս չկա
ԲլոգԱրման Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԲՀԿ առաջնորդի այսօրվա հարցազրույցը քննարկելու շատ թեմաներ տվեց: Այդ թեմաներից մեկն էլ խոսքում առկա պաթոսի չափից մեծ մասնաբաժինն էր:
Ի պատասխան՝ ինչպիսի՞ն են Ձեր հետևությունները վերջին հանրահավքից հարցին` ԲՀԿ առաջնորդն ասել է. «Երբ Ազատության հրապարակը, շրջակայքի փողոցներն ու այգիները լեփ-լեցուն են համախմբված և վճռական տրամադրված տասնյակ հազարավոր մարդկանցով, երբ մարդիկ հարյուր-հազարներով հեռուստացույցի մոտ անհամբեր հետևում են իրադարձություններին, ապա հետևություն պետք է անեմ ոչ թե ես, այլ՝ իշխանությունը»:
Ուզում ենք հիշեցնել, որ Ազատության հրապարակի շրջակայքի փողոցները Մաշտոցը, Թումանյանը, Սայաթ-Նովան են և ամենաօրիգինալ ֆանատազիա ունեցողներն էլ չեն կարող փաստել, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին այդ փողոցները լեփ-լեցուն են եղել:
«Լեփ-լեցուն» պողոտաներից բացի, հարցազրույցում խոսվում էր վճռական տրամադրված տասնյակ հազարների մասին: Երևի այդ վճռականների թվում էին այն ազատամարտիկները, ովքեր ելույթները կիսատ թողած, հիասթափված լքեցին հանրահավաքը:
Ամփոփելով փաստենք, որ եթե Եռյակի հանրահավաքների նկատմամբ որոշակի վճռական արձագանք եղել է, ապա եղել է ծաղրանքի ու հումորների տեսքով: Ի դեպ` «Ռուբի՛կ, մի՛ խանագարի» հոլովակն ամենաշատ դիտված ռեսուրսն է, որ տարածվել է հանրահավաքի թեմայով: