Սիսիանի նախկին զինկոմին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով
Նորայր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ Սիսիանի զինվորական կոմիսարի պաշտոնը զբաղեցրել է 1994-2010թթ.: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսևորել է իշխանության անգործություն: Մասնավորապես Սիսիանի զինկոմը պարտավորվել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ՝ Սողոմոն Սուլեյմանյանին սահմանված կարգով հաշվառել պահեստազորում, սահմանված կարգով լուծել վերջինիս զորակոչման հարցը, չի կատարել ՀՀ զինապարտության մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունները, որով պետությանը պատճառել է էական վնաս: Նույն կերպ վերաբերվել է տարբեր անձանց նկատմամբ:
Նորայր Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: