16-ամյա աղջկա բռնաբարության մասին հաղորդումը կեղծ է եղել
Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհին հոկտեմբերի 23-ին գրավոր հաղորդում էր ներկայացրել, թե իբր նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով բռնաբարել է իրեն:
Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ աղջիկը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կեղծ տեղեկություն է հաղորդել՝ տղային մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն: