Խուստուփ լեռան՝ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջի խոտածածկույթի հրդեհն ինքն իրեն մարել է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 26-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացել, որ Խուստուփ լեռան լանջին ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել 17 հրշեջ-փրկարար:
Պարզվել է, որ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ, առկա է տարածման վտանգ:
Սահմանվել է հերթապահություն։
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը հրդեհը ինքնամարվել է: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք: